«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել «Բավարիան»։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցիալական ցանցերում հայտնում է, որ վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել «Բավարիայի» և Տեն Հագի ներկայացուցիչների միջև։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» մարզչի ապագան դեռ որոշված չէ:
Տեն Հեգը ցանկանում է մինչև 2025 թվականն ավարտին հասցնել իր պայմանագիրը։ Այնուամենայնիվ, եթե մարզիչը մրցաշրջանի վերջում ստիպված լինի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», նա պատրաստ է գլխավորել «Բավարիան»։
Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ է դարձել 2022 թվականի ամռանը՝ միանալով հոլանդական «Այաքսից»։ Ընդհանուր առմամբ, 53-ամյա մասնագետը բոլոր մրցաշարերում անցկացրել է 109 հանդիպում, որոնցից նրա թիմը հաղթել է 65-ում, 15-ում ոչ-ոքի է խաղացել, 29-ում պարտվել է։