Իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին կդառնա «Վեսթ Հեմի» նոր գլխավոր մարզիչը, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Լոպետեգին ընդունել է անգիական թիմի առաջարկը, կողմերն այժմ համաձայնեցնում են գործարքի վերջնական մանրամասները, որից հետո լոնդոնյան ակումբը պաշտոնապես կհայտարարի իսպանացու՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
Խուլենն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ռայո Վալեկանոյում»։ Այնուհետև 54-ամյա մասնագետը մարզիչ է եղել «Կաստիլիայում», իսպանական երիտասարդական թիմերում, «Պորտուում», Իսպանիայի ազգային հավաքականում, «Ռեալում», «Սևիլիայում» և «Վուլվերհեմփթոնում»։
Նշվում է, որ «Վեսթ Հեմը» ակտիվորեն փոխարինող է փնտրում Դևիդ Մոյեսին և դիտարկել է մի քանի թեկնածուների։ Անցյալ ամիս ակումբի ղեկավարները բանակցություններ են վարել Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: