86 տարեկանում կյանքի հեռացել է Արգենտինայի հավաքականի, «Բարսելոնայի», Մադրիդի «Ատլետիկոյի» և «Սամպդորիայի» նախկին գլխավոր մարզիչ Սեզար Լուիս Մենոտին։
Արգենտինացի մասնագետի մարզչական կարիերայի առաջին ակումբը եղել է «Նյուելս Օլդ Բոյզը», որը նա գլխավորել է 1973 թվականին։ Այս թիմի հետ աշխատելուց հետո Սեզար Լուիս Մենոտտին դարձել է «Հուրականի» գլխավոր մարզիչը։ 1974 թվականին Մենոտտին գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։
Նրա գլխավորությամբ արգենտինացիները հաղթել են 1978 թվականի աշխարհի գավաթը: 1983 թվականին նա հեռացել է Արգենտինայի ազգային թիմից։ Այնուհետև մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», իսկ մի քանի տարի անց հայտնվել է ուրուգվայական «Պենյարոլում»:
Մենոտիի կարիերայի վերջին ակումբը եղել է «Էստուդիանտես Տեկոսը»։ Սեզար Լուիսը մեքսիակական թիմը լքել է 2007 թվականին։