Հայտնի դերասան և կատակերգու Ուիլ Ֆերելը ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Ինչպես հայտնի է դարձել The Sun-ին, առաջիկա օրերին հոլիվուդյան աստղը կդառնա անգլիական «Լիդս» ակումբի խոշոր ներդրողը և համասեփականատերը։
Ակնկալվում է, որ 56-ամյա Ֆերելը շուտով կհայտարարվի որպես «Լիդսի» նոր համասեփականատեր:
Անգլիական ակումբը Չեմպիոնշիփի կանոնավոր առաջնության ավարտին զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը՝ զիջելով «Լեսթերին» և «Իպսվիչին»: Թիմը փլեյ-օֆֆում կպայքարի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար: Կիսաեզրափակչում թիմը կհանդիպի «Նորվիչի» հետ: Մյուս խաղում կմրցեն «Վեստ Բրոմվիչն» ու «Սաութհեմփթոնը»:
Նշենք, որ Ֆերելը MLS-ի «Լոս Անջելես» ակումբի համասեփականատերն է։