Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության մասին։
«Նրանք չէին ուզում պարտվել միմյանց. «Ոսկե գնդակի» համար պայքարը նրանց ամենամեծ մրցակցությունն է եղել յուրաքանչյուր մրցաշրջանում: Նրանք միանշանակ միմյանց ավելի լավն են դարձրել, բայց հավանաբար չեն կարողանա գնահատել դա, քանի դեռ չեն ավարտել խաղալը: Գրազ եմ գալիս, որ նրանք չեն կարողանում տանել միմյանց, մինչ նրանք խաղում են: Նրանք պետք է գերազանցեն միմյանց ձեռքբերումները: Միշտ զգացել եմ, որ եթե նրանցից մեկը հեթ-տրիկ խփի, մյուսը հաջորդ օրը նման բանով կպատասխանի»,- Կարագերի խոսքը մեջբերում է Football365-ը։
Այս մրցաշրջանում 39-ամյա Ռոնալդուն մասնակցել է 40 հանդիպման, դարձել 41 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա Մեսսին 11 հանդիպում է անցկացրել, դարձել 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: