Լևերկուզենի «Բայերը» կրկնել է «Բենֆիկայի» ռեկորդային անպարտելիության շարքը եվրոպական ֆուտբոլում, տեղեկանում ենք է MisterChip-ի X (նախկին Twitter) սոցիալական ցանցից:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Բայերը» 5։1 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու անպարտելի խաղերի շարքը հասցրել է 48 հանդիպման՝ կրկնելով 1963 թվականի «Բենֆիկայի» ռեկորդը։
Սրանք եվրոպական ֆուտբոլի պատմության երկու լավագույն ցուցանիշներն են:
«Բայերը» զբաղեցնում է առաջին տեղը Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 32 խաղում վաստակել է 84 միավոր։ Բունդեսլիգայի 29-րդ տուրում Խաբի Ալոնսոյի թիմը ժամանակից շուտ նվաճել է երկրի չեմպիոնությունը։
Հաջորդ հանդիպումը «Բայերը» կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակում, որի կիսաեզրափակչում ուժերը կչափի «Ռոմայի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Բայերի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։