Աշխարհի ութերորդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը հաղթող է ճանաչվել Մադրիդում անցկացված Masters-ի գրունտային մրցաշարի հաղթող՝ եզրափակչում երեք սեթում 4:6, 7:5, 7:5 հաշվով առավելության հասնելով կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմի նկատմամբ:
Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 49 րոպե։
Նշենք, որ Ռուբլյովը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Masters կատեգորիայի մրցաշարում։ 2023 թվականին նա հաղթել էր Մոնտե Կառլոյի մրցաշարում։