«Սպորտինգը» ժամանակից շուտ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն։
Լիսաբոնյան թիմը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ դարձել է առաջնության հաղթող, այն բանից հետո, երբ «Բենֆիկան» պարտվել է «Ֆամալիկաոյին» (0:2): «Սպորտինգն» ունի 84 միավոր, «Բենֆիկան»՝ 76։
«Սպորտինգը» 20-րդ անգամ է նվաճել Պորտուգալիայի չեմպիոնությունը։ Անցած մրցաշրջանում չեմպիոնի կոչմանն արժանացել էր «Բենֆիկան»: