Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Ռեալը» շատ վտանգավոր է, բայց կարող ես խաղալ նրանց հետ։ Հավասար խաղ կլինի: Ֆուտբոլի մեծ մասը կախված է հանգստությունից և գրոհը եզրափակելու հնարավորություններից: «Շտուտգարտի» հետ խաղում 1:1 հաշվի ժամանակ գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ունեցանք, բայց չօգտվեցինք դրանցից։ Եթե բաց ես թողնում շանսերը, կարող ես պատժվել, իսկ եթե օգտագործում ես պահերը, հաղթում ես: Դա պարզ է»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի կիսաեզրափակիչի «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: