UFC-ի թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը ներկայացրել է իր այն մարտական շորտերը, որոնցով սեպտեմբերի 19-ին դուրս կգա օկտագոն՝ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ սպասված մենամարտում:
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարին ընդառաջ՝ Ծառուկյանը UFC-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ցուցադրել և մանրամասնել է, թե ինչպիսի խորհրդանիշներ են տեղ գտել իր նոր՝ հատուկ դիզայնով համազգեստի վրա։
«Շատ գեղեցիկ շորտեր են: Դրանք սև գույնի են… Արջը՝ որպես Ռուսաստանի խորհրդանիշ, այստեղ հայկական լեռներն են, Հայաստանի դրոշը, Բեթմենի տարբերանշանը… Հիանալի բացառիկ աշխատանք է։ Շնորհակալություն UFC-ին, Venom-ին և բոլոր նրանց, ովքեր ստեղծել են սա», — նշել է հայ մարտիկը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի 5-ռաունդանոց հակամարտությունը կլինի սեպտեմբերի 19-ին կայանալիք UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձությունը:



























































