Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը», ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 6:0 հաշվով հաղթանակ է տարել «Ալ-Վահդայի» նկատմամբ։
Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Դրա շնորհիվ պորտուգալացին ակումբային մակարդակում 2023/2024 մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրել է 45-ի: Սա Ռոնալդուի լավագույն ցուցանիշն է 2015/2016 մրցաշրջանից ի վեր, երբ նա 51 գոլ էր խփել Մադրիդի «Ռեալում» կազմում:
Նշենք, որ այդ հաղթանակից հետո «Ալ-Նասրը» ամրապնդվել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ անցկացրած 30 խաղում վաստակելով 74 միավոր։ Նույնքան հանդիպումներից հետո «Ալ-Վահդան» 32 միավորով 12-րդ տեղում է: