3.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ղեկավարները ցավակցություն են հայտնել Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ

    📷 Ինչպես է վթարվել Դիոգու Ժոտայի ավտոմեքենան․ Daily Mail

    Զախարյանի և Էդուարդի միջև տարբերություն կա․ Բուզնիկինը՝ Սպերցյանի ապագայի մասին

    🎥 Ժոտայի վերջին գոլը Լիվերպուլի կազմում

    Գիտեմ, որ դու միշտ նրանց հետ կլինես․ Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել

    Եվրոպական ակումբները սգում են Դիոգու Ժոտայի մահը

    📷🎥 Այրված մեքենան, որի մեջ եղել է Դիոգու Ժոտան

    Լիվերպուլը հայտարարություն է տարածել Ժոտայի մահվան վերաբերյալ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ղեկավարները ցավակցություն են հայտնել Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ

            📷 Ինչպես է վթարվել Դիոգու Ժոտայի ավտոմեքենան․ Daily Mail

            Զախարյանի և Էդուարդի միջև տարբերություն կա․ Բուզնիկինը՝ Սպերցյանի ապագայի մասին

            🎥 Ժոտայի վերջին գոլը Լիվերպուլի կազմում

            Գիտեմ, որ դու միշտ նրանց հետ կլինես․ Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել

            Եվրոպական ակումբները սգում են Դիոգու Ժոտայի մահը

            📷🎥 Այրված մեքենան, որի մեջ եղել է Դիոգու Ժոտան

            Լիվերպուլը հայտարարություն է տարածել Ժոտայի մահվան վերաբերյալ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Շքեղ գոլերի հրավառություն և չեմպիոնական պայքարի սրացում. ՀՊԼ 32-ի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, ԱՅԼ, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, Հայաստանի Գավաթ, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  06.05.24 / 16:26
                  0

                  IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 32-րդ տուրը։ Ինչպես և սպասվում էր, առաջատարները չսայթաքեցին ու հավաքեցին իրենց համար սովորական դարձած 3 միավորները։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում հերթական անգամ փոխվեց առաջատարը, և 100 տոկոս վստահությամբ ասել, որ առաջատարի փոփոխություն այլևս չի լինի, իհարկե, հնարավոր չէ։ Մրցաշրջանի ավարտին դեռ 4 տուր կա, և այս ընթացքում աղյուսակի վերնահարկում կարող է տեղի ունենալ ամեն ինչ՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ավարտված 32-րդ տուրը ստացվեց գոլառատ ու գերարդյունավետ։ Միայն մեկ խաղում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

                  Չարենցավանում ուժերը խիստ անհավասար էին

                  Այս անգամ տուրը բացելու պատիվը բաժին էր հասել չեմպիոնության հավակնորդ «Արարատ-Արմենիային»։ Վարդան Մինասյանին բարդ ուղևորություն էին կանխատեսել Չարենցավան, որտեղ մրցակիցը տեղի «Վանն» էր, որը սեփակակն հարկի տակ ավանդաբար ուժեղ է խաղում՝ մանավանդ կարգով բարձր թիմի հետ։ Երևանյան ակումբը խաղի մեկնարկից արդեն նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Հիմնականում վտանգավոր պահերը ստեղծում էր Սերոբյան — Շաղոյան զույգը։ Բայց մինչև դա, առաջին անգամ նստելատեղերից վեր կանգնելու առիթ ստեղծեց «Վանի» ֆուտբոլիստ Արման Մկրտչյանը, որը համառության շնորհիվ խլեց գնդակը մրցակցից ու հարվածեց մոտակա անկյունը, սակայն Շիշկովսկին տեղում էր։ Դրանից հետո «Վանն» այլևս մրցակցի դարպասի մոտ ոչ մի պահ չստեղծեց։ Իսկ Արթուր Սերոբյանը տուգանայինից դարպասը գրավելու 2 շանս ունեցավ։ Բայց և 29-րդ, և 43-րդ րոպեներին նրա հարվածներից հետո հրաշալի խաղաց Միլոշ Չուպիչը։ Այն, ինչ չկարողացավ անել Արթուրը, արեց Ժիրայր Շաղոյանը։ Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Ժիրայրը ֆանտաստիկ հարվածով տուգանայինից գրավեց դարպասը՝ դառնալով առաջնության ամենաշքեղ գոլերից մեկի հեղինակը։

                  Դժվար է ասել՝ ինչպես կզարգանային իրադարձությունները երկրորդ կեսում, եթե Շաղոյանը չխփեր իր գոլը։ Ստանալով հոգեբանական առավելություն, «Արարատ-Արմենիան» զարգացրեց հաջողությունն ու արագացրեց խաղի տեմպը։ «Վանը» դիմացավ ընդամենը 15 րոպե։ Շիշկովսկին 61-րդ րոպեին գերազանց փոխանցում կատարեց մրցակցի կիսադաշտ, որտեղ Մոհամեդ Յատտարան պայքարեց Արմեն Մանչուրյանի դեմ ու, հաղթելով բոլոր մենապայքարները, փոխանցեց Ժիրայր Շաղոյանին։ Վերջինս մտավ տուգանային, անարգել շրջանցեց Չուպիչին ու հաշիվը դարձրեց 2-0։ Մցրավարը խաղից դուրս վիճակ չարձանագրեց, քանի որ Արսեն Եղիազարյանը փոխանցման պահին փակել էր այն։ 69-րդ րոպեին Շաղոյանն ու Յատտարան նորից մասնատեցին մրցակցի պաշտպանությունը։ ԱԱ-ի հարձակվողի համար հարվածելու դիրքը լավը չէր, և նա փոխանցեց կենտրոն, որտեղ «Վանի» պաշտպանների աչքի առաջ Արթուր Սերոբյանը ազատորեն գրավեց դարպասը։ 75-րդ րոպեին «Վանն» այլևս գործնականում չէր պայքարում մրցակցի դեմ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել տանտերերի հենակետայինների անհաջող խաղը Ալեքսիս Սանչեսի գոլի դրվագում։ Կրկնապատկերում կտեսնեք՝ ինչպես է ԱԱ-ի կիսապաշտպանն առանց որևէ արգելքի ուժեղ հարված կատարում մի դիրքից, որտեղ նրան պարտավոր էր փակել 2 մրցակից։ 4-0, բայց սա էլ վերջը չէր։ Հանդիպման վերջին րոպեին «սլալոմների» սիրահար Նարեկ Ալավերդյանը ներխուժեց «Վանի» տուգանային հրապարակ, որտեղ նրա հետ պայքարում խախտեց կանոնները Արսեն Եղիազարյանը։ Մրցավարը չխղճաց չարենցավանցիներին ու նշանակեց 11 մետրանոց, որն էլ հստակ իրացրեց Արթուր Սերոբյանը՝ Շաղոյանի պես ձևակերպելով դուբլ և վերջակետ դնելով «Վանի» չարչարանքներին՝ 5-0` հօգուտ Վարդան Մինասյանի թիմի։

                  «Փյունիկի» վստահ հաղթանակը՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի

                  «Ջունիոր Սպորտ» ստադիոնի դերբիում իրար հետ մցրեցում էին «Վեստ Արմենիան» ու «Փյունիկը» (այս մրցաշրջանում հենց այս ստադիոնում են իրենց տնային խաղերն անցկացնում այս թիմերը)։ Խաղը մեկնարկից առաջ երկու թիմերը 1 րոպե լռությամբ հարգեցին «Փյունիկի» գլխավոր քարտուղար, երջանկահիշատակ Դավիթ Մարտիրոսյանի հիշատակը։ Առհասարակ զարմանալի էր, որ նրա հիշատակը 1 րոպե լռությամբ հարգեցին 5 խաղերից միայն 2-ում։ Ի՞նչն էր խանգարում ակումբներին դիմել ՀՖՖ՝ նման արարողություն կազմակերպելու հարցում, բարդ է ասել։

                  Բնականաբար, «Վեստի» հետ արտագնա խաղում «Փյունիկը» ֆավորիտ էր։ Եղիշե Մելիքյանն այս խաղի համար հետաքրքիր ու մի փոքր էքսպերիմենտալ կազմ էր ընտրել՝ դաշտ դուրս բերելով համեմատաբար քիչ խաղաժամանակ ստացող խաղացողների։ Բայց նույնիսկ այս կազմով հաղթանակը բավական վստահ ու դյուրին ստացվեց։ Հաշիվը բացեց Յուսուֆ Օտուբանջոն 19-րդ րոպեին, սակայն մինչև այդ Խոսե Էնրիկե Կառաբալյոն խաղից դուրս վիճակում էր, և գոլը չեղարկվեց։ Բայց վերջինս իր սխալը շտկելու հնարավորությունից գերազանց օգտվեց մի քանի րոպեից։ Նույն Օտուբանջոն գրոհի նետեց Դավիդ Դավիդյանին, որը հրթիռային արագությամբ ներխուժեց տուգանային հրապարակ ու գլորեց գնդակը միայնակ մնացած Կառաբալյոյի ոտքերի տակ. հաշիվը բացվեց։ 30-րդ րոպեին խաղի ընթացքը կարող էր անկանխատեսելիորեն փոխվել, եթե Սպարտակ Հայրապետյանը մոտ 8-9 մետրից գրավեր «Փյունիկի» դարպասը, բայց Բուչնևը բարձրության վրա էր։ 39-րդ րոպեին իր ունակությունները ցույց տվեց նաև տանտերերի դարպասապահ Գոռ Մանուկյանը՝ հետ մղելով Օտուբանջոյի հարվածը։ Արդեն 43-րդ րոպեին այս առճատակումն ավարտվեց «Փյունիկի» հարձակվողի օգտին. նիգերացի հարձակվողը գրավեց մրցակցի հեռավոր անկյունը՝ 2-0։

                  Երկրորդ կեսի հենց մեկնարկից «Փյունիկը» շարունակեց ճնշումը։ 50-55-րդ րոպեներին Օտուբանջոն որոշեց ստուգել մրցակցի դարպասաձողերի և սեփական երկրպագուների նյարդերի ամրությունը։ Նախ նա 2 անգամ հարվածեց դարպասաձողին, երրորդ դեպքում գնդակը գնաց ուղիղ Գոռի ձեռքերի մեջ։ 74-րդ րոպեին գործեց ֆուտբոլային գլխավոր չգրված օրենքը։ «Վեստ Արմենիան» ստացավ անկյունայինի իրավունք, Արման Խաչատրյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց Չիդերա Կրիստիան Օպարաոչայի ոտքերի տակ, նա էլ արագ կողմնորոշվեց ու կրնկով գրավեց մրցակցի դարպասը։ Այս հանգամանքը զայրացրեց «Փյունիկին»։ 77-րդ րոպեին Էդգար Մալաքյանը միացրեց «Տոնի Կռոս» ռեժիմն ու հրաշալի փոխանցմամբ կտրեց մրցակցի պաշտպանությունը՝ գնդակը սկուտեղի վրա մատուցելով Օտուբանջոյին, նրան մնում էր կես մետրից չվրիպել։ Հանդիպման վերջակետը դրվեց մրցավարի ավելացրած ժամանակում։ Սոլոմոն Ուդոյի հիասքանչ փոխանցումից հետո նույն Օտուբանջոն բարդ դիրքից գրավեց դարպասը, ձևակերպեց հեթ-տրիկ ու խաղի վերջնահաշիվը՝ 1-4։

                  ԲԿՄԱ-ն կենդանության նշույլներ է ցույց տալիս, բայց դեռ քիչ է

                  Արմեն Գյուլբուդաղյանցի գալուց հետո ԲԿՄԱ-ն սկսել է գրավիչ ու հաճելի ֆուտբոլ խաղալ։ Դրա համար անհրաժեշտ եղավ ավելի քան 2 ամիս ժամանակ, բայց հիմա բանակայինները ակնահաճո ֆուտբոլ են ցույց տալիս ու պայքարում են կարգով ավելի բարձր թիմերի հետ շատ ագրեսիվորեն։ «Արարատի» հետ տնային խաղի մեկնարկը մի փոքր քնած ստացվեց, առաջին վտանգավոր պահը գրանցվեց միայն 18-րդ րոպեին։ Արայիկ Էլոյանը էսթեկի ոճով՝ կրնկով ձերբազատվեց մրցակցից ու գրոհի նետեց Միսակ Հակոբյանին, որը նպաստավոր դիրքից գնդակը երկինք ուղարկեց։ «Արարատը» մերթ ընդ մերթ հասնում էր մրցակցի տուգանայինի մատույցներ, բայց առջևի գծում խաղը բացարձակ չէր ստացվում, ու Արման Ներսիսյանը խաղի մեջ գրեթե չէր մտնում։ 33-րդ րոպեին Գյուլբուդաղյանցի թիմի ջանքերը պսակվեցին հաջողությամբ։ Անհատական անցումից հետո շքեղ հարվածով գոլի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը։

                  Առաջին կեսում դարպասի նոր գրավում ու վտանգավոր պահեր չեղան։ Երկրորդի հենց սկզբում Գրենիկ Պետրոսյանը խլեց գնդակը «Արարատի» պաշտպանից, մոտեցավ տուգանայինի մատույցներ ու հարվածեց, բայց գնդակը ցածր ընթացավ, ինչը թույլ տվեց դարպասապահին հեռացնել այն անկյունային։ Ստանդարտ դիրքի խաղարկումն ավարտվեց տանտերերի պաշտպան Արգիշտի Պետրոսյանի նկատմամբ կանոնների խախտմամբ։ Ալբերտ Խաչումյանը քաշեց մրցակցի ձեռքից։ Գլխավոր մրցավարը դիմեց վառ համակարգի օգնությանը, բայց «Արարատի» պաշտպանի գործողությունները մաքուր որակեց։ Իսկ 51-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Մարկ Ավետիսյանի ձեռքով խաղն արդեն կասկած չհարուցեց։ Նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Չիդեչուկվու Ռանսոմ Իբեհը։ 63-րդ րոպեին հանդիպման հակահերոսի պիտակը վերջնականապես իր վրա կպցրեց Մարկ Ավետիսյանը։ Երիտասարդ ֆուտբոլիստն անզգույշ փոխանցում կատարեց Արգիշտի Պետրոսյանի ուղղությամբ։ Սերոբ Գալստյանը խլեց գնդակն ու գրավեց դարպասը՝ առաջ մղելով «Արարատին»։ 74-րդ րոպեին Իբեհը և Սերոբ Գալստյանը երկուսով անհարմար դրության մեջ դրեցին բանակայինների պաշտպաններին ու պաշտպանվող ֆուտբոլիստներին։ Գրոհի ձախ թևում նրանք մի քանի հնարքով շրջանցեցին մրցակիցներին ու ստիպեցին նույնիսկ բախվել միմյանց։ Հարվածային դիրքում հայտնված Գալստյանն այս անգամ էլ դիպուկ գտնվեց։ 87-րդ րոպեին հաշիվը կարող էր արդեն դառնալ անպարկեշտ։ Մամադու Դումբիան օգտվեց Ալբերտ Խաչումյանի անհաջող փոխանցումից ու գրոհի նետեց նույն Սերոբ Գալստյանին։ Խաչումյանը հասավ մրցակցին ու սահանկում կատարեց, բայց Գալստյանն անողոք էր․ Էլեգանտ հնարքից հետո հարվածեց մոտակա անկյունը, բայց ԲԿՄԱ-ի պատիվը փրկեց Արման Ներսիսյանը։ «Արարատը» հաղթեց 3-1 հաշվով, թեպետ բանակայինները վատ տեսք չունեին։

                  Գունկոյի թիմը մոռացել է՝ ինչ է գոլ խփելը, «Շիրակն» էլի անպարտելի է

                  «Շիրակի» հետ տնային խաղից առաջ «Ուրարտուն» դուրս եկավ դաշտ ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հատուկ շապիկներով, իսկ խաղը մեկնարկեց 1 րոպե լռությամբ: Ինչ վերաբերում է կազմին, դեռևս գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հերթական անգամ դիմել էր ռոտացիայի՝ անցնելով 3 կենտրոնականով խաղի։ Ընդ որում, 3-ն էլ այս անգամ հայեր էին․ Սիմոնյան-Փիլոյան-Ղազարյան եռյակը միասին այս մրցաշրջանում դեռևս չէր խաղացել։  Հանդիպման առաջին կեսն անցավ առանց լուրջ վտանգավոր պահերի: «Շիրակը» հիմնականում պաշտպանվում էր, «Ուրարտուն» էլ հանդես էր գալիս նախաձեռնողի դերում, բայց սպառնալ դարպասին չէր ստացվում: Առաջին վտանգավոր պահը 14-րդ րոպեին ստեղծեց Ալեքսանդր Դոլգովը, սակայն նրա հարվածը նպատակակետին չհասավ: 20 րոպե անց նույն Դոլգովը հայտնվեց նպաստավոր դիրքում: Աջ եզրից եկած բարձրից փոխանցումը հարձակվողը փորձեց եզրափակել գլխի հարվածով, սակայն բարձր ստացվեց: «Շիրակի» միակ վտանգավոր պահը եղավ մրցավարի ավելացրած առաջին րոպեին: Դոնալդ Կոդիան հեռվից փորձեց գրավել դարպասը, բայց Ալեքսանդր Մելիխովը տեղում էր: Այդպես, առաջին կեսն ավարտվեց առանց գոլերի:

                  Երկրորդ կեսում պայքարն ավելի սրվեց, բայց ընդհանուր պատկերը չփոխվեց` «Ուրարտուն» գրոհում էր, «Շիրակը»` պաշտպանվում: 59-րդ րոպեին գրանցվեց առաջին հարվածը դարպասին:  Փոխարինման դուրս եկած Գևորգ Տարախչյանը ձախ թևից հարված կատարեց, բայց Վուկաշինովիչը փայլուն սեյվով փրկեց իր թիմին: 65-րդ րոպեին եղավ առաջին վիճահարույց դրվագը։ «Շիրակի» անկյունայինի խաղարկումից հետո գնդակը դիպչեց Անդրեյ Կրավչուկի ձեռքին, բայց մրցավարը գործընկերների հետ երկար քննարկելուց հետո 11 մետրանոց չնշանակեց։ 68-րդ րոպեին նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց Գևորգ Տարախչյանը: Նրա փոխանցումից հետո գնդակը հայտնվեց փոխարինման մտած Խարիտոն Այվազյանի ոտքերի տակ, բայց մեր պաշտպանը չկարողացավ արագ կողմնորոշվել և վրիպեց: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ հաշիվը բացվեց: Անդրեյ Կրավչուկի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը, բայց մրցավարները Կրավչուկի մոտ արձանագրեցին խաղից դուրս վիճակ: 82-րդ րոպեին գործի մեջ մտավ նաև Ալեքսանդր Մելիխովը: Եֆրեմ Դոհը հարված կատարեց, բայց մեր դարպասապահը գերազանց ցատկով հեռացրեց գնդակն անկյունային: Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված առաջին րոպեին խառը իրավիճակում գնդակը հասավ Նարեկ Աղասարյանի մոտ, բայց նրա հարվածը մի փոքր թույլ ստացվեց: Մրցավարի ավելացրած վերջին րոպեին «Շիրակը» գոլ խփեց։ Մորի Կոնեն հասավ տուգանային հրապարակ, փոխանցեց մատույցներում կանգնած Արսեն Սադոյանին, որն էլ գեղեցիկ հարվածով գրավեց Մելիխովի դարպասը, սակայն մինչև այդ Մորի Կոնեն խաղից դուրս վիճակում էր: Այդպես, «Ուրարտուին» չի հաջողվում գոլ խփել 4-րդ խաղում անընդմեջ, իսկ «Շիրակը» նորից չպարտվեց լավագույն հնգյակի թիմին։

                  «Նոան» թուլացրել է տեմպը, բայց դեռ պայքարի մեջ է

                  Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած «Նոա» — «Ալաշկերտ» հանդիպումը կենսական նշանակություն ուներ տանտերերի համար, քանի որ «Շիրակից» կրած պարտությունը էականորեն փոխեց իրավիճակը մրցաշարային աղյուսակում ու «Նոային» ստիպեց խաղալ ավելի կենտրոնացած։ Կառլոս Ինարեխոսի տղաներն առաջին կեսում դոմինանտ ուժ էին և մրցակցի դարպասի մոտ ստեղծեցին բազում պահեր, բայց բոլոր դեպքերում կամ Վսևոլոդ Երմակովն էր փրկում, կամ էլ պակասում էր դիպուկությունը։ Հատկապես վտանգավոր էր 23-րդ րոպեին Մարսել Ժակի Վիրժիլ Պինսոնի հարվածը, որը շեղ ստացվեց բառացիորեն մի քանի մետրից։ Իսկ 40-րդ րոպեին անզգույշ խաղաց սեփական տուգանայինում Վբեյմարը՝ խախտելով կանոնները ազգային հավաքականի իր թիմակից Հովհաննես Համբարձումյանի հետ պայքարում։ Մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակեց 11 մետրանոց, նշակետից Արթուր Միրանյանը չվրիպեց։

                  Երկրորդ կեսում Միրանյանը նորից հասավ հաջողության։ Աջ եզրից եկած փոխանցումից հետո Գոռ Մանվելյանը հարվածեց։ Գնդակն անդրադարձից հետո հասավ Միրանյանին, որը, սովորաբար, նման դիրքերից չի վրիպում։ Սա Միրանյանի 21-րդ գոլն էր, ու նա շարունակում է գլխավորել ռմբարկուների մրցապայքարը։ Երկրորդ գոլն ընդունելուց հետո Վահե Գևորգյանի թիմը փորձեց բեկել հանդիպման ընթացքը, սակայն առջևի գծում նրա տղաները պասիվ էին։ Բայց, երբ չի լինում ելք ու ճար…օգնության է հասնում մրցակցի ինքնագոլը։ Ալեքսանդր Միլյկովիչը պատահմամբ գրավեց դարպասը և մի փոքր վերածնեց ինտրիգը, բայց ոչ ավելին։ «Նոան» հաղթեց 2-1 հաշվով ու դարձյալ առաջատարն է։

                  Մրցաշարային աղյուսակ

                  «Նոան» ունի 71 միավոր, «Փյունիկը»՝ 70, «Արարատ-Արմենիան»՝ 68։ Առաջիկա տուրում «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» մրցակիցները կլինեն անցումային (ամենայն հարգանքով) ԲԿՄԱ-ն ու «Վանը», մինչդեռ «Նոային» սպասվում է բարդ հանդիպում «Արարատի» հետ, որը «Ուրարտուի» և «Ալաշկերտի» անհաջողություններից հետո անսպասելիորեն սկսել է նշմարել հաջորդ տարի Կոնֆերենցիաների լիգայում խաղալու հորիզոնները։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: արարատ-արմենիաՀայաստանի առաջնությունՆոաշիրակուրարտուՉեմպիոնների լիգավանՎեստ Արմենիափյունիկ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մարիուս Նուբիսին՝ Փյունիկի նոր ֆուտբոլիստ

                  02.07.25

                  Էդգար Թորոսյանը՝ Վանի գլխավոր մարզիչ

                  02.07.25
                  Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

                  Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում

                  02.07.25

                  ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ 2024/2025․ Ռեալը գլխավորում է աղյուսակը, հայկական ակումբների դիրքերը

                  02.07.25

                  ԼՐԱՀՈՍ

                  ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ղեկավարները ցավակցություն են հայտնել Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ

                  18:25 / 03.07.25

                  Հայտնի են Երևանի մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

                  17:56 / 03.07.25

                  📷 Ինչպես է վթարվել Դիոգու Ժոտայի ավտոմեքենան․ Daily Mail

                  17:15 / 03.07.25

                  Զախարյանի և Էդուարդի միջև տարբերություն կա․ Բուզնիկինը՝ Սպերցյանի ապագայի մասին

                  16:05 / 03.07.25

                  🎥 Ժոտայի վերջին գոլը Լիվերպուլի կազմում

                  15:15 / 03.07.25

                  Գիտեմ, որ դու միշտ նրանց հետ կլինես․ Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել

                  14:26 / 03.07.25

                  Եվրոպական ակումբները սգում են Դիոգու Ժոտայի մահը

                  14:15 / 03.07.25

                  📷🎥 Այրված մեքենան, որի մեջ եղել է Դիոգու Ժոտան

                  13:47 / 03.07.25

                  Լիվերպուլը հայտարարություն է տարածել Ժոտայի մահվան վերաբերյալ

                  13:35 / 03.07.25

                  Պորտուգալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ժոտայի մահվան վերաբերյալ

                  13:12 / 03.07.25

                  Լիվերպուլի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան մահացել է

                  12:18 / 03.07.25

                  Երբ կհեռանա Սուարեսը Ինտեր Մայամիից․ հայտնի են մանրամասներ

                  00:30 / 03.07.25

                  Ամեն ինչ կանեմ, որ այն այլևս չկայանա․ Լա Լիգայի նախագահը՝ Ակումբային ԱԱ-ի մասին

                  00:00 / 03.07.25

                  Ռեալի նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

                  23:30 / 02.07.25

                  📸🎥 Բարսելոնան նոր ձևով է վաճառում Յամալի 10 համարով մարզաշապիկները

                  23:00 / 02.07.25

                  Լիվերպուլի գլխավոր մարզիչը նոր օգնական ունի

                  22:30 / 02.07.25

                  Հետհայացք․ Հենրիխ Մխիթարյանի Ultimate Team-ի պատմությունը

                  22:00 / 02.07.25

                  🎥 Հովհաննես Բաչկովը նվաճեց IBA Pro գոտին և պահպանեց WBA Continental տիտղոսը

                  21:48 / 02.07.25

                  Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                  21:41 / 02.07.25

                  Մարիուս Նուբիսին՝ Փյունիկի նոր ֆուտբոլիստ

                  21:30 / 02.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.