«Սաութհեմփթոնը» հայտարարել է «Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Արիբոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
25-ամյա խաղացողի հետ կնքվել է չորս տարվա պայմանագիր։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պրեմիեր լիգայի ակումբը Արիբոյի համար վճարել է 6 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այդ գումարը, ներառյալ բոնուսները, կարող է աճել մինչև 10 միլիոն ֆունտ:
2019 թվականից ի վեր Արիբոն «Ռեյնջերսի» կազմում անցկացրել է 149 հանդիպում և դարձել 26 գոլի հեղինակ։ «Ռեյնջերսի» հետ նա հաղթել է Շոտլանդիայի առաջնությունում և հասել նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
























































