Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է Ա Սերիայի նոր մրցաշրջանի ֆավորիտներին։
«Ինձ թվում է, որ «Յուվենտուսն» ու «Ինտերը» տիտղոսի գլխավոր հավակնորդներն են։ Թուրինյան ակումբը նույնիսկ որոշակի առավելություն ունի։
«Միլանը» մի փոքր հետ է մնում։ Ես նույնը մտածում էի նաև նախորդ մրցաշրջանում, բայց առաջնության ընթացքում նրանք իրենց շատ լավ դրսևորեցին»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում La Stampa-ն։
Վերջին անգամ «Յուվենտուսը» Ա Սերիայի չեմպիոն է դարձել 2019/2020 մրցաշրջանում։