Կիլիան Մբապեն կարծում է, որ ՊՍԺ-ն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում փարիզյան ակումբը պարտվել է Դորտմունդի «Բորուսիային» (0:1): Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
«Երեքշաբթիհանդիպումը լավ կանցնի: Ես արդեն պատրաստվում եմ։
Ճնշո՞ւմ: Դա նորմալ է, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տեղը երաշխավորված չէ։
Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ և գիտենք, որ կարող ենք քամբեք իրականացնել և դուրս գալ եզրափակիչ»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: