«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում այս ամառ բաց թողնել Կրիշտիանու Ռոնալդուին:
Ինչպես հայտնում է Goal.com-ի լրագրող Ջեյս Ռոբսոնը, ով մասնագիտացած է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված նորությունների հարցում, անգլիական ակումբը ցանկանում է, որ Ռոնալդուն մինչև վերջ ավարտին հասցնի պայմանագիրը։
«Մանչեսթեր Յունայթեդը» կգերադասեր նոր հարձակվող ձեռք բերել հաջորդ ամառ, սակայն այժմ սկսել է տարբերակներ դիտարկել։ Այս իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Անտոնի Մարսիալին ևս մեկ անգամ դրսևորելու հնարավորություն տալ։
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































