Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Սկոպյեում հյուսիսմակեդոնական «Շկենդիան» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Արարատին»։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 2-0 հաշվով։ Առաջին գոլն իր ակտիվում գրանցեց Ադենիս Շալան։
Քիչ անց հայկական թիմն ուներ լավ հնարավորություն հաշիվը հավասարեցնելու, սակայն Մկոյանի հարվածից հետո հիանալի խաղաց մակեդոնացիների դարպասապահը։
Խաղակեսի վերջում Նաֆիուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-0։
Հիշեցնենք, որ այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին և հաղթել 1-0 հաշվով։