«Չելսին» ցուցադրել է 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Նշվում է, որ այն նվիրված է ակումբի լեգենդ Թեդ Դրեյքին․ այս տարի լրանում է 70 տարին, ինչ մասնագետը դարձել էր «Չելսիի» մարզիչը։
Դրեյքի գլխավորությամբ «Չելսին» իր պատմության մեջ առաջին անգամ 1955 թվականին դարձավ Անգլիայի չեմպիոն։