«Մայնցի» պաշտպան Մուսա Նիակատեն տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը կնքվել է «3+1» սխեմայով։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Մայնցն» իր խաղացողի վաճառքից վաստակել է 15 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի արդյունքներով Նոթինգհեմյան ակումբը հաղթել է Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում և հանդես կգա ԱՊԼ-ում։