Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին։
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խաղի մասին իր կարծիքն է հայտնել Մալթան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Բրանկո Նիշևիչը։
«Սպասում էի այսպիսի խաղ, հաշվի առնելով, որ սա առաջին պաշտոնական խաղն էր։ Բնական էր, որ որոշ գործողություններ չէին ստացվում ու խաղում քիչ էին վտանագավոր պահերը։ Առաջին խաղակեսում Ալաշկերտն ավելի լավ տեսք ուներ, մենք լավ անցկացրեցինք երկրորդ խաղակեսը։ Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում։ Կարող եմ առանձնացնել Ալաշկերտի ձախ եզրը, նաև՝ կենտրոնական գոտին ու դարպասապահին, ով վստահ տեսք ուներ, իսկ մեզ չէր բավականցնում վերջին փոխանցումն ու սրությունը։ »,- ասաց Նիշևիչը։