Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին։
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացվող խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն գրոհներում բացակայում էր սրությունը։ Խաղակեսի առաջին հատվածն ավելի շատ անցավ մրցակցի կիսադաշտում, իսկ հյուրերը շեշտը դրել էին հակագրոհների վրա և կարողացան մեկ-երկու քիչ թե շատ վտանգավոր հակագրոհ անցկացնել։
25-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հաշիվը։ Տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը։ Խփած գոլից հետո երևանյան թիմն ավելի շատ սկսեց խաղալ գնդակով ու ավելի վստահ գրոհել, իսկ հյուրերը առիթը բաց չէին թողնում հակագրոհելու։
Թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ։