«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն, ինչպես հայտնի է, կարիերան կշարունակի Նիկոսիայի «Օլիմպիակոսում»։ Ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջում հրաժեշտ է տվել երևանյան ակումբին։
«Ուզում եմ հրաժեշտ տալ այս հիանալի ակումբին, որն ինձ շատ է ուրախություն և երջանկություն պարգևել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որ ինձ հնարավորություն է տվել շարունակել զարգանալ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, և այն ամենի համար, ինչը թույլ է տվել ինձ ապրել և վայելել այս կարճ ժամանակում։
Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս հետ ունեցած անմոռանալի պահերի համար, նրանց, ովքեր շատերը դարձել են իմ ընկերները, այս ամենը ես կպահեմ իմ սրտում: Շնորհակալություն, «Ուրարտու»»,- գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ 1 տարվա պայմանագիր է կնքվել՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։