«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել նիգերիացի 21-ամյա հարձակվող Տենտոն Յեննեն: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը, կարիերան սկսելով հարազատ Նիգերիայում, իր ֆուտբոլային կենսագրության մեծ մասն անցկացրել է Սլովակիայում, որտեղ հանդես է եկել «Տրենչինի» մինչև 19 տարեկանների թիմում, ինչպես նաև 2-րդ լիգան ներկայացնող «Ժիլինա-2»-ում և Ֆորտունա լիգան ներկայացնող «Սենիցայում»։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի. Տենտոնի վերջին ակումբը Վայոց Ձորի «Նորավանքն» էր, որի կազմում ֆուտբոլիստը դարձել է VBET Հայաստանի գավաթակիր: