«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել «կապույտների» հետ։ Ակումբները առաջիկա 24 ժամվա ընթացքում պիտի համաձայնեցնեն տրանսֆերի պայմանները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հավանական գործարքի գումարը կկազմի մոտ 50 մլն ֆունտ։ Ստեռլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։