«Լիվերպուլն» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ևս մեկ գործարք կնքել:
Liverpool Echo-ի տեղեկությունների համաձայն, անգլիական ակումբը կարող է կիսապաշտպան Նաբի Կեյտային փոխանակել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ջորջինիո Վեյնալդումի հետ, ով անցած ամառ հեռացավ մերսիսայդյան թիմից:
Վեյնալդումն արդեն զղջում է, որ լքել է «Լիվերպուլը». խաղացողը հաճույքով կօգտվեր Յուրգեն Կլոպի թիմ վերադառնալու հնարավորությունից։ Իր հերթին, Նաբի Կեյտան երկար ժամանակ գտնվում է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:
Նախորդ մրցաշրջանում Վեյնալդումը Ֆրանսիայի առաջնությունում խփել է ընդամենը մեկ գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նոյեմբերին հոլանդացի կիսապաշտպանը կդառնա 32 տարեկան։