«Բարսելոնայի» հարձակվող Ռեյ Մանայը ժամանել է Անգլիա՝ «Ուոթֆորդի» հետ բանակցությունների համար։
Ալբանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործակալները վստահ են, որ նա կտեղափոխվի Չեմպիոնշիփի ակումբ: Մանայը առաջարկներ ունի նաև Ա Սերիայից և Լա Լիգայից:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Սպեցիայում», սակայն իտալական ակումբը նրա տրանսֆերը չգնեց պահանջվող 2,5 միլիոն եվրոյի դիմաց։
Մանայը եղել է նաև «Բարսելոնա Բ»-ի լավագույն ռմբարկուն՝ 22 խաղում դառնալով 14 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
























































