Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի պայմանագրում փոխհատուցման երկու չափ է սահմանել։
Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ 2024 թվականի հուլիսին Հոլանդի տրանսֆերը հնարավոր կլինի գնել 200 միլիոն եվրոյով, իսկ 2025 թվականի հուլիսին՝ 175 միլիոնով։
Նորվեգացի ֆուտբոլիստի պայմանագրում այս կետերը կազմվել են Հոլանդի նոր գործակալ Ռաֆայել Պիմիենտեի շնորհիվ։
Նշվում է, որ Էրլինգի պայմանագրի գնման տարբերակից պատրաստվում է օգտվել Մադրիդի «Ռեալը»:
























































