«Ֆեյենորդի» պաշտպան Տայրել Մալասիան պաշտոնապես պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Այս մասին հայտնում է մանկունիանցիների պաշտոնական կայքը։ Մալասիան 4+1 պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Տիրել Մալասիան «Ֆեյենորդի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նիդեռլանդների հավաքականում նա 5 հանդիպում է անցկացրել։
























































