Ջեսի Լինգարդը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Ակումբը պատրաստ է բանակցել ֆուտբոլիստի հետ։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Միաժամանակ, լոնդոնյան ակումբը չի կարողանա Ջեսիին առաջարկել տեղ հիմնական կազմում։ Ակումբն ավելի վաղ պայմանագիր է կնքել Ռիչարլիսոնի հետ։ Ընդ որում, մրցակցությունը հարձակման գծում արդեն բավականին բարձր էր։
Լինգարդը տարբերակներ ունի նաև «Վեսթ Հեմում» և «Էվերթոնում» կարիերան շարունակելու: