1 տարվա վարձակալությունից հետո «Արարատ-Արմենիայի» կազմ է վերադարձել Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների պաշտպան Ստյոպա Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ստյոպան «Արարատ-Արմենիայի» սան է: 2021թ-ի ամռանը վարձակալության հիմունքներով նա տեղափոխվեց ԲԿՄԱ՝ մի թիմի կազմում հանդես գալով երիտասարդական հավաքականի իր խաղընկներների հետ։
2022թ-ի մարտ 24-ին Ստյոպան իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ընթացքում նա մասնակցել է ազգային թիմի կազմում 5 խաղի, որոնցից 2-ը՝ ընկերական, իսկ 3-ը՝ ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի շրջանակում: