Մոհամեդ Սալահը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ինձ գերազանց եմ զգում, ուրախ եմ ակումբի հետ տիտղոսներ նվաճել։ Երջանիկ օր է բոլորի համար։
Պայմանագրի երկարաձգումը որոշ ժամանակ խլեց, բայց հիմա համաձայնության ենք եկել, դրա համար պետք է կենտրոնանալ հետագայի վրա։
Վերջին 5-6 տարիներին մեր թիմն առաջ է շարժվել։ Նախորդ մրցաշրջանում մենք մոտ էինք 4 տիտղոս նվաճելուն, բայց, ցավոք, դրանցից երկուսը բաց թողեցինք։
Դրա համար էլ մենք լավ իրավիճակում ենք՝ շարունակելու մրցակցել բոլոր ուղղություններով։ Բացի դրանից, ակումբը մի քանի տրանսֆեր է իրականացրել։ Շարունակում ենք քրտնաջան աշխատել։
Իմ ուղերձը՝ երկրպագուներին․ խաղացողներն ուզում են հնարավոր ամեն բան անել, որ փորձեն նվաճել բոլոր տիտղոսները»,- Սալահի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։