«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու մասին։
30-ամյա եգիպտոսցին «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում մասնակցել է 254 խաղի և խփել 156 գոլ։