Ճապոնիայի հավաքականի և «Հանովերի» պաշտպան Սեյ Մինոյան սիրահարվել է գեղասահքի Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովային։
«Բարև։ Ես Ճապոնիայից եմ։ Ես սիրում եմ ռուս մարդկանց։ Ես սիրում եմ Զագիտովային»,- այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Գաել Օնդուայի տելեգրամյան ալիքին։
Օնդուան կամերունական ծագմամբ ռուսաստանցի ֆուտբոլիստ է, որը հանդես է եկել Մախաչկալայի «Անժիում», իսկ այժմ հանդիսանում է Մինոյայի ակումբակիցը։
Ալինա Զագիտովան կարիերան սկսել է 2019 թվականին և հասցրել է նվաճել մենապայքարային մրցաձևերի բոլոր հնարավոր տիտղոսները։