«Փյունիկի» նորեկ Յուսուֆ Օտուբանջոն ծավալուն հարցազրույց է տվել երևանյան ակումբի մամուլի ծառայությանը։
«Ինձ հետ կապ հաստատեց մարզիչը, ինչպես նաև այստեղ գտնվող ընկերս, որի անունը չեմ ցանկանում նշել։ Իրենց հայտնեցի, որ «Արարատ-Արմենիայի» հետ ամեն բան ավարտված է։ Մի քանի օր անց եկանք ընդհանուր համաձայնության, և կայացավ տեղափոխությունս։
Մարզիչը ինձ տեսնում է իր ֆուտբոլային փիլիսոփայության մեջ և ցանկացավ աշխատել հետս։ Նոր ենք սկսել մարզվել։ Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի։
Վերջին երկու տարում Հայաստանի առաջնությունը նոր մակարդակի է հասել։ Նույնիսկ հայ ֆուտբոլիստներն են առաջադիմել։ Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, կամ Եվրոպա Լիգայում։ Կապ չունի, դա խմբային փուլ է, թե՝ որակավորման։ «Փյունիկը» Եվրագավաթներում պետք է անի ավելին, քան անցած տարի արեց «Ալաշկերտը»։
Նոր ակումբում ընտրել եմ 14 համարը, քանի որ մանկուց սիրում էի Թիերի Անրիին։ Միշտ ընտրել եմ այնպիսի խաղահամար, որի մեջ 4 կա»,- նշել է Օտուբանջոն։