«Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բացի «Արարատից», ռուս դարպասապահը խաղացել է նաև հայկական մեկ այլ ակումբում՝ «Շիրակում»։ Ընդհանուր առմամբ 26-ամյա դարպասապահը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 117 հանդիպման՝ բաց թողնելով 116 գնդակ և 44 խաղում սեփական դարպասը պահելով անառիկ։
Երմակովի տրանսֆերային արժեքը գնահատվում է 250 հազար եվրո։