Vbet ՀՊԼ-ի վերջին՝ 36-րդ տուրում «Ալաշկերտը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ։
6-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը առաջ մղեց Հայաստանի նորընծա չեմպիոններին։ 61-րդ րոպեին Կարապետ Մանուկյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։
«Փյունիկը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» 51 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։
Տուրի վերջին երկու հանդիպումները կկայանան այսօր։ «Ուրարտուն» կընդունի «Վանին», «Արարատն» էլ կմրցի «Արարատ-Արմենիայի» դեմ։