Vbet ՀՊԼ-ի վերջին տուրում «Նորավանքը» 3-2 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Վահե Գևորգյանի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իբրահիմ Շուաիբուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բաբու Չամը։ ԲԿՄԱ-ի գոլերը խփեցին Արթուր Ստեփանյանը և Մարտին Գրիգորյանը։
«Նորավանքը» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ ԲԿՄԱ-ն մրցաշրջանը 18 միավորով գրավեց վերջին՝ 9-րդ հորիզոնականը։