«Զենիթի» նախկին հարձակվող Արտյոմ Ձյուբան նոր մրցաշրջանում հանդես կգա այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են չինական մի քանի ակումբներ, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Ռուսաստանից։ Նշվում է, որ ռուսական որևէ ակումբից Ձյուբան դեռևս կոնկրետ առաջարկ չի ստացել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս հարձակվողը կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն, կամ սերբական «Ցրվենա Զվեզդա», սակայն երկու դեպքում էլ տրասնֆերը չկայացավ։