Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթանակի հասավ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ողջ մարտի ընթացքում Համալիրի տրիբունաներն ուղղակի թնդում էին՝ ֆանտաստիկ աջակցություն ապահովելով մեր մարզիկի համար։
Հիշեցնենք՝ այսօր պարտություն էին կրել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
Հաղթանակ էր տարել ու Հայաստանի առաջին մեդալն էր ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։