«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «ազնվականների» գլխավոր մարզիչը ցանկանում է հրավիրել «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին և նույն ակումբի պաշտպան Յոշկո Գվարդիոլին։
Հիշեցնենք, որ Նկունկուն, որը ընթացիկ մրցաշրջանում խփել է 20 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցմում, ճանաչվել է 2021/22 մրցաշրջանում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։
Գվարդիոլը կարող է լոնդոնյան գրանդում փոխարինել Անդրեաս Քրիստենսենին և Անտոնիո Ռյուդիգերին, որոնք հեռանալու են առաջիկա ամռանը։
























































