«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է փոխել ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «ազնվականների» գլխավոր մարզիչ Միկել Արտետային դուր է գալիս այն փաստը, որ Զինչենկոն կարող է խաղալ տարբեր դիրքերում, սակայն վերջինիս ավելի շատ պատրաստվում է օգտագործել կիսապաշտպանությունում։
Հիշեցնենք, որ Արտետան Զինչենկոյի հետ աշխատել է այն ժամանակ, երբ աշխատում էր Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում։ Լոնդոնյան գրանդի շարքերը կարող է համալրել նաև «քաղաքաբնակների» հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
























































