Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, մերսիսայդցիների առաջնային տրանսֆերային թիրախներն են համարվում Միգել Ալմիրոնը (Նյուքասլ), Ջեք Հարիսոնը (Լիդս), Քոնոր Գալահերը (Չելսի), Ջեյմս Տարկովսկին (Բարնլի) և դարպասապահ Գևին Բազունուն (Մանչեսթեր Սիթի)։
Հիշեցնենք, որ «Էվերթոնը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում վաստակեց 39 միավոր և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։
























































