«Լիվերպուլի» ու Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կրկին խոսել է ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկն է, և ինձ համարում են նրա քննադատը, բայց Ռոնալդուն միլիոն անգամ լավն է, քան ես երբևէ կարող էի լինել, ակնհայտ է, որ ես արժանի չեմ նույնիսկ նրա խաղակոշիկների քուղերը կապելուն։ Բայց ես խոսում եմ ոչ նրա հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, նա հիասքանչ է։
Բայց Ռոնալդուն երբեք այսքան վատ թիմում չի խաղացել, նա լավագույն թիմերում է հանդես եկել։ Նա գործի հանդեպ այնպիսի վերաբերմունք ունի, որ ուզում է գլխավորը լինել, փորձում է գոլ խփել, ոգեշնչել մարդկանց։ Ես որպես դրական գործոն եմ դիտարկում այն, որ ֆուտբոլիստը լավ թիմում է։
Երբ նման թիմում չես խաղում, դա կարող է բացասական գործոն դառնալ, ու մտածում եմ, որ այս մրցաշրջանում հենց այդպես էլ եղավ»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։