«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին կարծում է, որ «Լիվերպուլի» հաղթանակը ՉԼ-ում կարող է «Ոսկե գնդակ» բերել կարմիրների հարձակվող Սադիո Մանեին։
«Իհարկե, ուզում եմ, որ Սադիոն հաղթի Չեմպիոնների լիգան։ Նա բացառիկ մրցաշրջան է անցկացնում, հավակնում է «Ոսկե գնդակին», իսկ Չեմպիոնների լիգան շրջադարձային պահ կդառնա։
Նա իր գլխավոր մրցակցի դեմ է խաղալու (Կարիմ Բենզեմա՝ ArmSport)։ Նա, ով հաղթի, մեծ թվով միավորներ կվաստակի»,- Մենդիի խոսքերն է փոխանցում Footb Mercato-ն։
Սադիոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին։