Հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Լոնդոնի «Արսենալը»։
Հիշեցնենք, որ Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն վերջինս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»։
Ավարտված մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ և կատարելով 9 գոլային փոխանցում։ Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։