«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչից իր ակնկալիքների մասին։
«Նայելով վիճակագրությանը՝ մի փոքր նախապատվությանը կտայի «Լիվերպուլին»։ Բայց կա շատ կարևոր իրողություն, նրանք խաղալու են «Ռեալի» հետ։
Վերջին տարիներին մերսիսայդցիները մեծացրել են գնդակի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Մադրիդցիները ներկայումս փորձում են ավելի շատ հակագրոհել՝ ունենալով Վինիսիուսին և Ռոդրիգոյին։
Կլոպը հիանալի աշխատանք է կատարել, և նրա թիմում չնչին մաս են կազմում թույլ տեղերը։ Բայց Վինիսիուսի եզրային անցումները նրանց համար կարող են վտանգավոր լինել։ Իհարկե, այս ամենը շատ լավ են պատկերացնում Կլոպը և Անչելոտին։
Ես կապված եմ երկու ակումբների հետ և ցանկանում եմ, որ հաղթի ուժեղագույնը»,- նշել է իսպանացի մասնագետը։