«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կրկնակի հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիբերտադորեսի գավաթի 6-րդ տուրի պերուական «Ալյանս Լիմայի» դեմ խաղում (8:1):
22-ամյա արգենտինացին դարձավ Բուենոս Այրեսի ակումբի պատմության մեջ առաջին խաղացողը, ով մեկ խաղում 6 գոլ է խփել։
Հունվարին Ալվարեսը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», սակայն մինչև հուլիս վարձավճարով հանդես կգա «Ռիվեր Փլեյթում»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 23 մլն եվրո։