«Չելսին» ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտի ծառայություններով:
Calciomercato-ն հայտնում է, որ լոնդոնցիներն այս ամառ մտադիր են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը՝ Անտոնիո Ռյուդիգերի (որը կտեղափոխվի «Ռեալ») և Անդրեաս Քրիստենսենի հեռանալու պատճառով: Թոմաս Տուխելը, որպես փոխարինող, դիտարկում է հոլանդացի պաշտպանի թեկնածությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը մոտ է պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելուն:
Ընթացիկ մրցաշրջանում դե Լիխտը 41 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: