Vbet ՀՊԼ-ի 35-րդ տուրում «Ալաշկերտը» 3-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Հետխաղյա ասուլիսի ժամանակ իր տպավորություններով կիսվեց «Ալաշկերտի» մարզիչ Սերգեյ Էրզրումյանը՝ պատասխանելով նաև ArmSport-ի հարցերին։
«Շնորհավորում եմ թիմին՝ գրանցած հաջողության համար։ Մեր առջև կար դրված խնդիր՝ ապահովել երրորդ հորիզոնականը։ Թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես լավ հանդիպում անցկացրինք։
Սանթոսը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր ակումբի համար։ Մենք խաղը կառուցել էինք նրա եզրային ճեղքումների շուրջ։ Շատ լավ մարզավիճակում է և հիանալի է համագործակցում Արտակ Եդիգարյանի հետ։
Կան դիրքեր, որոնք կցանկանայինք ուժեղացնել, սակայն դեռ մեկ տուր կա, և վաղ է այդ թեմային անդրադառնալը»։