«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հիշել է 2017/18 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում անգլիական թիմը պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3), իսկ Սալահը առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը։
«Հիշում եմ, որ լքեցի խաղադաշտը: Սա իմ կարիերայի ամենավատ պահն է. Ես ինձ սարսափելի էի զգում։ Լավ մրցաշրջան էր, թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց պարտվեց։ Սա ամենավատ բանն է, որ կարող է պատահել խաղացողի հետ»,-ասել է Եգիպտոսի հավաքականի հարձակվողը:
Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակիչում մայիսի 29-ին կմրցեն «Ռեալն» ու «Լիվերպուլը»: